‘«Չելսիի» երկրպագուների ղեկավար. Բենիտեսին թեկնածությանը դեմ ենք’

637

Անգլիական «Չելսիի» երկրպագուների միության ղեկավար Թրիշ Ֆիորելինոն հայտարարել է, որ ակումբի երկրպագուները դժգոհ կլինեն, եթե թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակվի Ռաֆայել Բենիտեսը:

«Ռաֆայել Բենիտեսին որպես նոր գլխավոր մարզիչ «Չելսիի» երկրպագուները պարզապես չեն ընդունի: Ինչպես եւ Աբրաամ Գրանտի եւ Հարի Ռենապի դեպքում:

Անձամբ խիստ կասկածում եմ, որ Բենտիսեը լավ մարզիչ է: Նա արդեն երկու տարի գործազուրկ է: Եթե այդքան լավն է, ինչո՞ւ այդ ժամանակահատվածում նրան ոչ ոք մարզիչի պաշտոն չի առաջարկել»,- Ֆիորելինոյին է մեջերում BBC-ն:

Հիշեցնենք, որ Ռոբերտո Դի Մատեոյին պաշտոնանկ անելուց հետո «Չելսիի» գլխավոր մարզիչի ամենահավանական թեկնածու է համարվում Ռաֆայել Բենիտեսը:

Նախորդ հոդվածը‘Կահիրեում ցուցարարները գրոհել են «Ալ-Ջազիրայի» գրասենյակը’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդոն Gangnam Style է պարում գեղեցկուհիների հետ (տեսանյութ)’