«Չելսիի» հարձակվողը 5 տարվա պայմանագիր կկնքի «Ռոմայի» հետ

527

Լոնդոնի «Չելսիի» 23-ամյա անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը կժամանի Հռոմ։ Նա պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ կկնքի հինգ տարվա պայմանագիր, հաղորդում է Goal.com-ը։ Աբրահամը կստանա տարեկան 5 միլիոն եվրո։

Անգլիական ակումբը Աբրահամի համար կստանա 40 միլիոն եվրո, գումարած բոնուսներ։ Մինչեւ 2023թ․ հունիս «Չելսին» իրավունք կունենա 80 միլիոն եվրոյով հետ գնել նրա տրանսֆերը։

Նախորդ հոդվածը4.5 մագնիտուդով երկրաշարժ՝ Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք
Հաջորդ հոդվածըՇախմատի կանանց ԵԱ. Դանիելյանը հաղթեց ու ստանձնեց առաջատարությունը