‘«Չելսիի» ստոր քայլը ցնցել է երկրպագուներին’

864

Ռոբերտո Դի Մատեոյին «Չելսիի» պատմությունից ջնջել են այն բանից հետո, երբ «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտի տրիբունայի պատից կախված նրա լուսանկարը ակումբը փոխել է: Ակումբի նախկին գլխավոր մարզիչը, որին անցած տարվա նոյեմբերին Ռոման Աբրամովիչը հեռացրեց աշխատանքից, իր թիմի եւ նրա տիտղոսների հետ միասին պատկերված էր հսկայական լուսանկարի վրա, որը տեղադրված էր Արեւմտյան տրիբունայում:

Այժմ այդ լուսանկարի տեղը նորն են տեղադրել, որտեղ ֆուտբոլիստները Մյունխենի «Ալյանց-Արենա» մարզադաշտում տոնում են իրենց հաղթանակը Չեմպիոնների Լիգայի գավաթով, սակայն արդեն առանց Դի Մատեոյի:

«Չելսիի» այս քայլը ապշեցրել է թիմի երկրպագուներին: Ակումբում պնդում են, որ այդպես են արել, քանի որ Դի Մատեոն այլեւս չի ղեկավարում «Չելսին», սակայն նոր լուսանկարում ներկա են ֆուտբոլիստներ, որոնք վաղուց լքել են ակումբը՝ Դիդյե Դրոգբան, Ֆլորան Մալուդան, Ժոզե Բոսինգվան եւ Ռաուլ Մեյրելեշը:

Դրան ի պատասխան «Չելսին» հայտարարել է, որ Ռոբերտո Դի Մատեոն Անգլիայի Գավաթով պատկերված է մարզադաշտի հակառակ կողմում եւ դա բավական է»,- տեղեկացնում է Daily Mail-ը:

\"\"

\"\"

Նախորդ հոդվածը‘Երեւանը գարունն է դիմավորում (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանը և Օսիան կարող են կալանավորներ փոխանակել’