‘
Ինչպես տեղեկացնում է «Tribalfootball»-ը, «Չելսիի» մի քանի առաջատարներ և ակումբի ղեկավարները տարաձայնություններ ունեն:
Էդեն Ազարը, Դավիդ Լուիսը և Վիլիանը չեն ցանկանում մնալ լոնդոնյան ակումբում, եթե «Չելսին» շարունակի ղեկավարել Անտոնիո Կոնտեն: Եթե իտալացին կարողանա համոզել լոնդոնյան ակումբի ղեկավարներին, ակումբը հնարավոր է առանցքային խաղացողների կորցնի:
Հիշեցնենք, որ «Չելսին» բանակցում է «Նապոլիի» նախկին մարզիչ Մաուրիսիո Սարիի հետ:
‘