«Չելսին»՝ տարվա լավագույն ակումբ

69

Լոնդոնի «Չելսին» ճանաչվել է 2021թ․ աշխարհի լավագույն ակումբ France Football-ի վարկածով։ «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունում այս անվանակարգն առաջին անգամ էր սահմանվել։

Այս տարի «Չելսին» գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորությամբ նվաճել  է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակիչում 1։0 հաշվով պարտության մատնելով Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիին»։

«Չելսին» նվաճել է նաեւ Եվրոպայի սուպերգավաթը։

Նախորդ հոդվածը«Ոսկե գնդակ»․ Դոնարուման՝ տարվա լավագույն դարպասապահ
Հաջորդ հոդվածը«Վրաստանում հանցագործ նախագահ չի եղել»․ Սաակաշվիլին առաջին անգամ հանդես է եկել դատարանում