‘«Չելսին» ամռանը 165 միլիոն եվրոյով կգնի չորս նորեկների’

776

Լոնդոնի «Չելսիի» ռուսաստանցի սեփականատեր Ռոման Աբրամովիչն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր է ծախսել 165 միլիոն եվրո, հաղորդում է thesun.co.uk-ը: Այդ գումարը կտրամադրվի չորս նորեկների համար: Առաջնահերթ տրանսֆերային նպատակներն են անգլիական «Էվերտոնի» պաշտպան Ջոն Սթոունսը եւ Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Արտուրո Վիդալը:

Մյուս երկու ֆուտբոլիստները դեռ չեն նշվում: Սպասվում է, որ ամռանը Գուս Հիդինկին «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում կփոխարինի Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն:

Անգլիայի առաջնության 26 խաղից հետո «Չելսին» 33 միավորով 12-րդ տեղում է:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյան-Ռոյս-Օբամեյանգ եռյակը հետ է թողել «Ռեալի» BBC-ին եւ զիջում է միայն «Բարսելոնայի» MSN-ին’
Հաջորդ հոդվածը‘Պլատինի. «Ինձ առաջադրված բոլոր մեղադրանքներն անհիմն են եւ չունեն բացատրություն»’