«Չելսին» այլևս Աբրամովիչինը չէ

75

Լոնդոնի «Չելսին» այլևս Ռոման Աբրամովիչինը չէ։ Ինչպես հայտնում է РИА «Новости»-ն, գործարքը վերջնականապես ձևակերպվել է։ Լոնդոնյան գրանդը 2003 թվականից պատկանում էր ռուս գործարար Ռոման Աբրամովիչին։

Ակումբի նոր սեփականատերն է Clearlake Capital ընկերությունը, որը ղեկավարում է ամերիկացի գործարար Թոդ Բոելին։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 4,25 միլիարդ ֆունտ ստեռլինգ։

Հիշեցնենք, որ մարտի 10-ին Մեծ Բրիտանիայի կառավարությունը որոշեց խիստ պատժամիջոցներ կիրառել Ռոման Աբրամովիչի նկատմամբ, ինչն էլ պատճառ հանդիսացավ վերջինիս կողմից ակումբը վաճառելուն։

Նախորդ հոդվածը9 հայ բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ 1/4 եզրափակիչ. հայտնի են բոլոր զույգերը
Հաջորդ հոդվածըՀոկեյի ԱԱ․ Կիսաեզրափակիչի զույգերը