‘
Տրանսֆերային պատուհանի փակման օրը «Չելսիի» վարձակալությամբ տրված խաղացողների թիվն աճեց գրեթե չորս անգամ:
Վերջին տարիներին «Կապույտներն» անընդհատ քննադատության էին ենթարկվում երիտասարդ տաանդներ գնելու, այնուհետև նրանց վարձակալությամբ տալու մեջ: Բայց «Սթեմֆորդ Բրիջի» ղեկավարությունը անգամ չի մտածում իր մարտավարությունից հրաժարվելու մասին՝ վարձակալությամբ տալոբ նույնիսկ բավականին հասուն ֆուտբոլիստների:
Ամռան վերջին օրը «Չելսին» Լուկաս Պիազոնային ուղարկեց «Ֆուլհեմ», Քրիստիան Աստային՝ «Նյուքասլ», Մեթ Միազգային՝ «Վիտես», իսկ Խուան Կուադրադոյին» հետ դեպի «Յուվենտուս»: Ավելի վաղ «Սթեմֆորդ Բրիջը» քել էին Բերտրան Տրաորեն ու Լոիկ Ռեմին:
Daily Mail-ի հաշվարկով՝ այս պահին «Չելսին» ունի հիմնական պայմանագրով արդեն 38 խաղացող, ովքեր 2016/17 մրցաշրջանը կանցկացնեն վարձակալությամբ:
‘