Լոնդոնի «Չելսին» գլխավոր մարզիչի պաշտոնում ցանկանում է տեսնել Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» հեռացված Յուլիան Նագելսմանին։ Անգլիական ակումբն առաջարկ կանի գերմանացի մասնագետին, հաղորդում է twitter.com/fabrizioromano-ն։
«Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնը թափուր է անգլիացի Գրեմ Փոթերի հեռացումից հետո։ Գլխավոր մարզիչի պաշտոնակատար է նշանակվել Փոթերի օգնական, իսպանացի Բրունո Սալթորը։
«Չելսին» բանակցում է նաեւ Փարիզի ՊՍԺ-ի եւ Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ, արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոյի հետ։
Պրեմիեր լիգայի 28 խաղից հետո «Չելսին» 38 միավորով 11-րդն է։