‘«Չելսին» զայրացած էր’

792

Լոնդոնի «Չելսին» Անգլիայի լիգայի գավաթի քառորդ եզրափակիչում 5:1 խոշոր հաշվով հաղթանակ տարավ Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Լիդսի» նկատմամբ:

Ճապոնիայում անցկացված աշխարհի ակումբային առաջնությունը ձախողելուց հետո սա «Չելսիի» առաջին հանդիպումն էր եւ լոնդոնցիները իրենց ողջ զայրույթը թափեցին մրցակցի վրա: Չնայած, առաջինն էին գնդակ բաց թողել:

Լոնդոնցիների հաջորդ մրցակիցը կլինի «Սուոնսին», որը նվազագույն հաշվով հաղթեց «Միդլսբրոյին»:

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկություն, 1/4

«Լիդս» — «Չելսի»` 1:5

Բեկիո, 37 –Մատա, 47, Իվանովիչ, 64, Մոզես, 66, Ազար, 81, Տորես, 83

Նախորդ հոդվածը‘Ամերիկուհի Օլիվիա Կալպոն հաղթել է «Միսս տիեզերք» մրցույթում’
Հաջորդ հոդվածը‘Հայպետհիդրոմետ. Հայաստանում «աշխարհի վերջի» օրը անձրևոտ է լինելու ‘