‘«Չելսին» հաղթեց «Վեսթ Հեմին» (տեսանյութ)’

36

Անգլիայի առաջնության 18-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալել էր «Վեսթ Հեմ Յունայթեդին»:

Ժոզե Մոուրինյոյի սաները հաղթանակ տոնեցին` յուրաքանչյուր խաղակեսում խփելով 1 գնդակ և անառիկ պահելով սեփական դարպասը: 31-րդ րոպեին անկյունային հարվածի իրացումից հետո աչքի ընկավ Ջոն Թերին, իսկ 62-րդ րոպեին Դիեգո Կոստան կրկնապատկեց «ազնվականների» առավելությունը: 

Այս հաղթանակից հետո «Չելսին» ունի 45 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Վեսթ Հեմ Յունայթեդը» եզրափակում է լավագույն քառյակը` ակտիվում ունենալով 31 միավոր:

ՉԵԼՍԻՎԵՍԹ ՀԵՄ

2-0 (1-0)

MC

 

1-0՝ Ջոն Թերի 31՛, 2-0՝ Դիեգո Կոստա 62՛

 

ՉԵԼՍԻ. 13.Տիբո Կուրտուա, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 24.Գերի Կեյհիլ, 26.Ջոն Թերի, 28.Սեսար Ասպիլիկուետա, 4.Սեսկ Ֆաբրեգաս, 8.Օսկար (12.Ջոն Օբի Միկել, 83), 10.Էդեն Ազար, 21.Նեմանյա Մատիչ, 22.Վիլիան (7.Ռամիրես, 86), 19.Դիեգո Կոստա (11.Դիդյե Դրոգբա, 83)

ՎԵՍԹ ՀԵՄ. 13.Ադրիան, 2.Ուինսթոն Ռիդ, 3.Աարոն Կրիսուել, 18.Կառլ Ջենկինսոն, 19.Ջեյմս Կոլինզ, 4.Քեվին Նոլան, 8.Շեյկու Կույատե, 11.Սթյուարտ Դաունինգ (21.Մորգան Ամալֆիտանո, 74), 16.Մարկ Նոբլ (30.Ալեքսանդր Սոնգ, 59), 9.Էնդի Քերոլ (15.Դիաֆրա Սախո, 59), 31.Էներ Վալենսիա

 

Զգուշացում՝ Ջեյմս Կոլինզ 28՛ (Վ), Աարոն Կրիսուել 33՛ (Վ), Ուինսթոն Ռիդ 58՛ (Վ)
Մրցավար՝ Մայքլ Օլիվեր (Անգլիա)

 

65

ԳՆԴԱԿԻ %

35

28 (9)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

6 (0)

8

ՏՈՒԳԱՆՔ

14

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘Հարյուր հազարավոր չինացիներ գնահատել են «Հարցազրույց» ֆիլմը’
Հաջորդ հոդվածը‘ԱՊԼ. «Մանչեսթր Սիթին», «Մանչեսթր Յունայթեդը» և «Լիվերպուլը» հաղթանակներ են գրանցել (տեսանյութեր)’