‘
Թուրինի «Յուվենտուսի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսը անգլիական երեք ակումբների՝ «Չելսիի», «Մանչեսթեր Սիթիի» և «Տոտենհեմի»տրանսֆերային նպատակն է,- հաղորդում է «Daily Mail»-ը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն բրազիլացու միջոցով ցանկանում է ուժեղացնել մրցակցությունն աջ եզրում, որտեղ հանդես է գալիս Վիկտոր Մոզեսը:
«Քաղաքայինների» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան լավ ծանոթ է պաշտպանին, ում հետ աշխատել է կատալոնական «Բարսելոնայում»:
Հիշեցնենք, որ Ալվեսը 2018 թվականին կստանա ազատ գործակալի կարգավիճակ:
‘