«Sport Express»-ի տեղեկություններով, «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը գտնվում է «Չելսիի» հետաքրքրությունների ոլորտում:
Անգլիական ակումբը ուշադիր հետևում է 18-ամյա ֆուտբոլիստի կարիերայի զարգացմանը: Ավելի վաղ նույն աղբյուրը հայտարարել էր, որ Զախարյանի ծառայություններով հետաքրքրված է նաև «ՌԲ Լայպցիգը»:
Զախարյանը «Դինամոյի» կազմում իր նորամուտը նշել է 2020 թվականի նոյեմբերին: Նախորդ մրցաշրջանում նա կապույտ-սպիտակների կազմում անցկացրել է 13 հանդիպում, դարձել 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: