«Չելսիի» ամերիկացի սեփականատեր Թոդ Բոուլին ցանկանում է լոնդոնյան ակումբում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» 37-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որի տեղափոխությանը ամռանը դեմ էր թիմի նախկին գլխավոր մարզիչ, գերմանացի Թոմաս Տուխելը։
Թոդ Բոուլին հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի իրականացնել Ռոնալդուի տրանսֆերը, հաղորդում է The Telegraph-ը։
Մանչեսթերյան ակումբը դեմ չէ Ռոնալդուի հեռանալուն։ Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմում պորտուգալացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դուրս է մնացել մեկնարկային կազմից։
Ռոնալդուի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։