‘
«Չելսին» նոր պայմանագիր կառաջարկի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասին, որի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»:
Անցած մրցաշրջանում Ֆաբրեգասն ընդամենը 13 խաղ է անցկացրել՝ խաղադաշտ դուրս գալով հենց սկզբից, բայց ընթացիկ մրցաշրջանում է իրավիճակը փոխվել է և իսպանացին վայելում է Անտոնեի Կոնտեի վստահությունը: The Times-ի տվյալներով «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեմ չէ իր թիմում տեսնել Սեսկին:
Նշվում է, որ «Չելսին» անմիջապես սկսել է բանակցել Ֆաբրեգասի հետ նոր պայմանագրի հարցի շուրջ։ Ըստ աղբյուրի «Ազնվականները» խաղացողին առաջարկում են երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը 1 տարով:
‘