‘ «Չելսին» ոչ ոքի է խաղում «Մանչեսթր Սիթիի» հետ (տեսանյութ)’

723

Անգլիայի Պրեմիեր լիգայի 23—րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար Լոնդոնի «Չելսին» հյուրընկալել էր երկրորդ հորիզոնականում ընթացող «Մանչեսթեր Սիթիին»:

«Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում կայացած խաղում թիմերը մեկական գոլ խփեցին: 41-րդ րոպեին Լոիկ Ռեմին առաջ մղեց «ազնվականներին», սակայն նախքան ընդմիջման գնալը Դավիդ Սիլվայի գոլի շնորհիվ «Մանչեսթեր Սիթին» վերականգնեց հավասարությունը:

 

Այժմ «Չելսին» ունի 53 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` ակտիվում ունենալով 48 միավոր:

 

ՉԵԼՍԻՄԱՆՉ. Ս.

1-1 (1-1)

MC

1-0՝ Լոիկ Ռեմի 41՛, 1-1՝ Դավիթ Սիլվա 45՛

 

ՉԵԼՍԻ. 13.Տիբո Կուրտուա, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 5.Կուրտ Զումա, 26.Ջոն Թերի, 28.Սեսար Ասպիլիկուետա, 7.Ռամիրես, 8.Օսկար (36.Ռուբեն Լոֆտուս-Չեկ, 90), 10.Էդեն Ազար, 21.Նեմանյա Մատիչ, 22.Վիլիան (11.Դիդյե Դրոգբա, 80), 18.Լոիկ Ռեմի (24.Գերի Կեյհիլ, 87)

ՄԱՆՉ. Ս.. 1.Ջո Հարտ, 3.Բակարի Սանյա, 4.Վենսան Կոմպանի, 22.Գաել Կլիշի, 26.Մարտին Դեմիկելիս, 6.Ֆերնանդու Ռեժես (18.Ֆրենկ Լեմպարդ, 77), 7.Ջեյմս Միլներ, 15.Խեսուս Նավաս, 21.Դավիթ Սիլվա (35.Ստեֆան Յովետիչ, 90), 25.Ֆերնանդինյու, 16.Սերխիո Ագուեռո (10.Էդին Ջեկո, 84)

Զգուշացում՝ Դավիթ Սիլվա 52՛ (Մ), Ֆերնանդու Ռեժես 74՛ (Մ) ;Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ 

 

44

ԳՆԴԱԿԻ %

56

3 (2)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

10 (5)

12

ՏՈՒԳԱՆՔ

14

1

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘Կոչ ենք անում զերծ մնալ ՀՀ եւ ԼՂՀ միջեւ սեպ խրելու փորձերից. «Ազատամարտիկների դաշինք»’
Հաջորդ հոդվածը‘«Էյբար» – «Ատլետիկո Մադրիդ» 1-3․ Մադրիդցիները վստահ հաղթանակ են տանում (տեսանյութ)’