‘«Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» հաղթանակներ տոնեցին, այլ արդյունքներ (տեսանյութեր)’

582

Անգլիական Պրեմիեր լիգայի 16-րդ տուրը հաջող էր առաջատարներ «Չելսիի» ու «Մանչեսթեր Սիթիի» համար: Լոնդոնցիները տանը 2:0 հաշվով հաղթեցին «Հալ Սթիին», իսկ մանչեսթերցիները Ֆրենկ Լեմպարդի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ տարան «Լեսթերի» նկատմամբ:

Շարունակում է անհաջող հանդես գալ առաջնությունում հիանալի մեկնարկած «Սաութհեմփթոնը», որը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց «Բարնլիին»: Դա Ռոնալդ Կումանի թիմը չորրորդ անընդմեջ պարտությունն էր: 

Առաջատար «Չելսիի» ու երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Սիթիի» միջեւ միավորների տարբերությունը շարունակում է մնալ 3:

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր 

«Չելսի» — «Հալ Սիթի»՝ 2:0

Էդեն Ազար, 7, Դիեգո Կոստա, 68

Հեռացում՝ Թոմ Հադլսթոուն, 60 («Հալ Սիթի»)

«Լեսթեր» — «Մանչեսթեր Սիթի»՝ 0:1

Ֆրենկ Լեմպարդ, 40

 «Սանդերլենդ» — «Վեստ Հեմ»՝ 1:1

Խորդի Գոմես, 22 (11մ.) – Ստյուարտ Դաունինգ, 29

 «Բարնլի» «Սաութհեմփթոն»՝ 1:0

Էշլի Բերնս, 73

 «Վեստ Բրոմվիչ» — «Աստոն Վիլա»՝ 1:0

Կրեյգ Գարդեր, 72

Հեռացում՝ Կիրան Ռիչարդսոն, 22 («Աստոն Վիլա»)

 «Քրիսթալ Փելաս» — «Սթոք Սիթի»՝ 1:1

Ջեյմս ՄքԱրթուր, 11 – Պիտեր Կրաուչ, 13

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնան» և «Խետաֆեն» խաղաղ ելք կնքեցին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Հայրենասեր» Սերժիկ Սարգսյանին ու նրա ավազակախմբին շտապ «հանգստացնել» է պետք ‘