‘
«Չելսին» պայմանավորվել է ՊՍԺ-ի հետ 32 միլիոն ֆունտի դիմաց թիմի պաշտպան Դավիդի Լուիզի տեղափոխության մասին: Այս մասին հաստատում է բրիտանական Daily Mail-ը: Բացի դրանից, լոնդոնյան ակումբը համաձայնեցրել է ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի կետերը:
Հաղորդվում է, որ տրանսֆերի մասին կհայտարարվի մինչև օրվա վերջ:
Լուիզը 2011 թվականից հանդես էր գալիս «Չելսիում», ուր 21.2 միլիոն ֆունտով տեղափոխվել էր Լիսաբոնի «Բենֆիկայից»: Երեք տարի անց լոնդոնցիները բրազիլացի պաշտպանին 42 միլիոն ֆունտով վաճառեցին ՊՍԺ-ին:
29-ամյա Լուիզի պայմանագիրը փարիզցիների հետ ուժի մեջ է մինչև 2018 թվականի ամառ:
Ավելի վաղ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին հասկացրել էր, որ Լուիզին չի տեսնում իր թիմի հիմնական կազմում:
‘