«Չելսին» պատրաստ է հունվարին ձեռք բերել Արսեն Զախարյանին

453

Լոնդոնի «Չելսին» շարունակում է հետաքրքրություն ցուցաբերել Մոսկվայի «Դինամոյի» եւ Ռուսաստանի հավաքականի 19-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ եւ պատրաստ է հունվարին ձեռք բերել նրա տրանսֆերը, հաղորդում է բրիտանական Evening Standard-ը։

Ամռանը Արսեն Զախարյանի տրանսֆերը ձախողվել էր Մեծ Բրիտանիայի կողմից Ռուսաստանի ֆինանսական եւ բանկային համակարգի նկատմամբ պատժամիջոցների պատճառով։ «Դինամոն» չուներ Մեծ Բրիտանիայից բանկային փոխանցում ստանալու հնարավորություն։ Լոնդոնյան ակումբը պետք է վճարեր 12,6 միլիոն եվրո։ Բանակցությունները շարունակվում են։

Ընթացիկ մրցաշրջանում Արսեն Զախարյանը «Դինամոյի» հետ Ռուսաստանի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում մասնակցել է 17 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածըՌիշի Սունակ՝ Բրիտանիայի նոր վարչապետը
Հաջորդ հոդվածըԱրեգակի մասնակի խավարումը տեսանելի կլինի նաև Հայաստանում