‘Չելսին» պատրաստ է Ֆալկաոյի համար վճարել 60 միլիոն եվրո’

599

Լոնդոնի «Չելսին» պատրաստ է Մադրիդի «Ատլետիկոյին» վճարել հարձակվող Ռադամել Ֆալկաոյի հրաժարագնի դիմաց, հաղորդում է Goal.com-ը:

Նշենք, որ Ֆալկաոյի պայմանագրով ամրագրված հրաժարագինը կազմում է 60 միլիոն եվրո: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆալկաոյի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը», որը պատրաստ է կոլումբիացու համար վճարել մոտ 55 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Ֆալկաոն Իսպանիայի առաջնության 7 խաղերում դարձել է 9 գոլի հեղինակ:

Իր հերթին «Չելսիի» մամուլի ծառայությունը հերքել է այն տեղեկությունները, որ թիմի ավագ Ջոն Թերին կարող է տեղափոխվել «Վալենսիա»: «Չելսիի» ներկայացուցիչը այդ լուրերը «հիմարություն» է որակել:

Նշենք, որ նախօրեիին ֆուտբոլային գործակալ Ֆրանսուա Գալյարդոն հայտարարել էր, որ «Վալենսիան» Թերիին 1,5 տարվա պայմանագիր էր առաջարկել՝ եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ, եւ որ 31-ամյա խաղացողը, հավանաբար, այդ առաջարկին դրական պատասխան կտա:

Նշենք, որ «Չելսիի» հետ Թերիի պայմանագրի ժամկետը լրանում 1,5 տարի հետո:

 

 

Նախորդ հոդվածը‘Սեյրան Օհանյանն ու Վլադիմիր Չիրկինը քննարկել են հայ-ռուսական ռազմական համագործակցության հարցեր’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանի վարչապետի կարողությունը New York Times-ը գնահատել է 2,7 մլդ դոլար. Պարբերականի կայքը այլևս հասանելի չէ’