‘
Լոնդոնի «Չելսին» լրջորեն քննարկում է Մադրիդի «Ատլետիկոյին» ձեռք բերելու հարցը, հաղորդում է անգլիական մամուլը:
Համաձայն այդ տեղեկություններին, «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը պատրաստ է իսպանացիներին Ֆալկաոյի համար վճարել 58 միլիոն եվրո, իսկ կոլումբիացուն պատրաստ է տարեկան վճարել 11,6 միլիոն եվրո: Նշենք, որ Ֆալկաոյի տրանսֆերային փոխհատուցման գինը կազմում է 60 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Ֆալկաոյին ցանկանում են ձեռք բերել եվրոպական մի շարք այլ գրանդ ակումբներ, որոնց թվում ամենաակտիվը Մադրիդի «Ռեալն» է:
Այս մրցաշրջանում Ֆալկաոն Իսպանիայի առաջնությունում անց է կացրել 23 խաղ եւ խփել 21 գնդակ:
‘