‘«Չելսին» պարտվեց, լիվերպուլյան դերբին կայացավ, մնաց մրցավարությունը’

815

Անգլիայի Պրեմյեր լիգայի 13-րդ տուրում կայացավ երկու սկզբունքային հանդիպում, որոնք իրենց դրամատիզմով ու զարգացումներով:

«Էվերտոն» — «Լիվերպուլ»: Սա լիվերպուլյան դերբին է, թերեւս ամենասկզբունքային եւ մարտական դերբին: Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ խաղի ֆավորիտը «Էվերթոնն» էր, որը եւ հիանալի է մեկնարկել առաջնությունում, եւ ավելի կայուն է հանդես գալիս:

Սակայն դերբիներում դա որեւէ նշանակություն չունի: Արդեն 20-րդ րոպեին «Լիվերպուլը» առջեւում էր 2:0 հաշվով: Այնուհետեւ մինչեւ 35-րդ րոպեն «Էվերթոնը» հավասարեցրեց հաշիվը:

Եվ չնայած մինչեւ հանդիպման ավարտը դեռ շատ ժամանակ կար, եւ գոլային պահեր էլ եղան, սակայն հաշիվն այդպես էլ չփոխվեց` 2:2: Չնայած, խաղավերջում Սուարեսը ճիշտ գոլ խփեց, սակայն այն չհաշվեցին, սակայն ընդհանուր առմամբ թիմերը նման արդյունքից դժգոհ չէին: Ավելին, լիվերպուլյան թիմերը պետք է շատ գոհ լինեն նման մրցավարությունից, հաշվի առնելով, թե ինչ կատարվեց Պրեմիեր լիգայի մյուս աղմկոտ խաղում:

Իսկ այնտեղ առաջատարը` «Չելսին», ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»: Սա ընդհանրապես եվրոպական ֆուտբոլի գլխավոր հանդիպումն էր: Մանկունյանցիները իրենց դառը փորձից ելնելով, երբ խաղասկզբում գոլ են բաց թողնում, այս անգամ իրենք շատ արագ գոլի հեղինակ դարձան: 4-րդ րոպեին Դավիդ Լուիսը գրավեց սեփական դարպասը: 12-րոպեին Ռոբին վան Պերսին կրկնապատկեց «Մանչեսթեր Յունայթեդի» առավելությունը:

Դրանից հետո «Չելսին» աստիճանաբար ուշքի եկավ եւ պաշարեց «ՄՅՈւ»-ի դարպասը` ստեղծելով բազմաթիվ գոլային պահեր: Մի քանի անգամ գերազանց խաղաց հյուրերի դարպասապահ Դավիդ դե Խեան: Սակայն նա էլ անզոր էր Խուան Մատայի տուգանային հարվածից հետո:

Երկրորդ խաղակեսի 53-րդ րոպեին Ռամիրեսը հավասարեցրեց հաշիվը: Այս դրվագում նորից հիանալի գործեց Մատան:

Իսկ հետո խաղի մեջ մտավ… մրցավար Մարկ Կլատենբուրգը:  Որ 63-րդ րոպեին նա Իվանովիչին հեռացրեց դաշտից, դա դեռ կարելի էր հասկանալ, բայց երբ 5 րոպե հետո հեռացրեց Ֆերնանդո Տորեսին` իբրեւ սիմուլյացիայի համար, չնայած Տորեսի նկատմամբ իսկապես կանոնները խախտել էին, սա արդեն դատավճիռ էր «Չելսիի» նկատմամբ: Այսքանից հետո մանկունյանցիների հաղթական գոլը, որը խփվեց խաղից դուրս վիճակից, ֆարսի ոլորտից էր:

Ինչեւ, «Չելսին» պարտվեց, չնայած արժանի չէր դրան, սակայն պահպանեց առաջատարի իր դիրքը: Երկու մանչեսթերյան թիմերը` «Սիթին» եւ «Յունայթեդը» առաջատարին զիջում են մեկ միավորով:

 Անգլիայի առաջնություն. 9-րդ տուր

«Էվերտոն» — «Լիվերպուլ»՝ 2:2

Օսման, 22` Նեյսմիթ` 35 –Բեյնս` 14 (ինքնագոլ), Սուարես` 20

 «Չելսի» — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:3

Մատա` 44, Ռամիրես` 53 –Լուիս, 4 (ինքնագոլ), Ռոբին վան Պերսի` 12, Չիչարիտո` 75

Նախորդ հոդվածը‘Փաստաբան. «Նարեկացի» արվեստի միության գործով դեռևս կան 5 տարբեր դատական գործեր ‘
Հաջորդ հոդվածը‘Միքայել Մելքումյան. Նվազագույն աշխատավարձը շատ հեռու է նվազագույն կենսապահովման պարենային զամբյուղից ‘