‘«Չելսին» պարտվեց «Տոտենհեմին». Պրեմիեր լիգաում աժմ երկիշխանություն է (տեսանյութ)’

949

Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ խաղափուլում մրցաշարային աղյուսակի առաջատար «Չելսին» լոնդոնյան դերբիում պարտվեց «Տոտենհեմին»: «Ուայտ Հարտ Լեյն» մարզադաշտում տեղի ունեցած գոլառատ խաղում դաշտի տերերը հաղթեցին 5:3 հաշվով:

«Տոտենհեմի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Հարրի Քեյնը, մեկական անգամ աչքի ընկան Դեննի Ռոուզը, Էնդրոս Թաունսենդը և Նասեր Շադլին, իսկ Ժոզե Մոուրինյոյի սաներից գոլեր խփեցին Դիեգո Կոստան, Էդեն Ազարը և Ջոն Թերրին:

«Չելսին» միավորներ ձեռք չբերեց և հիմա ունի 46 միավոր; այժմ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն է. նույնքան միավոր ունի «Մանչեսթեր Սիթին»: «Տոտենհեմը»  34  մավորով բարձրացավ 5-րդ հորիզոնական:

ՏՈՏԵՆՀԵՄՉԵԼՍԻ

5-3 (3-1)

MC

 

0-1՝ Դիեգո Կոստա 18՛, 1-1՝ Հարի Քեյն 30՛, 2-1՝ Դանի Ռոուզ 44՛, 3-1՝ Անդրոս Թաունսենդ 45՛ (11մ), 4-1՝ Հարի Քեյն 52՛, 4-2՝ Էդեն Ազար 61՛, 5-2՝ Նասեր Շադլի 78՛, 5-3՝ Ջոն Թերի 87՛

 

ՏՈՏԵՆՀԵՄ. 1.Ուգո Լլորիս, 2.Կայլ Ուոլքեր, 3.Դանի Ռոուզ (33.Բեն Դեյվիս, 76), 5.Յան Ֆերտոնգեն, 21.Ֆեդերիկո Ֆացիո, 17.Անդրոս Թաունսենդ (8.Պաուլինյու, 66), 22.Նասեր Շադլի, 23.Քրիստիան Էրիկսեն, 38.Ռայան Մեսոն (19.Մուսա Դեմբելե, 14), 42.Նաբիլ Բենտալեբ, 18.Հարի Քեյն

ՉԵԼՍԻ. 13.Տիբո Կուրտուա, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 24.Գերի Կեյհիլ, 26.Ջոն Թերի, 28.Սեսար Ասպիլիկուետա, 4.Սեսկ Ֆաբրեգաս, 8.Օսկար (7.Ռամիրես, 46), 10.Էդեն Ազար, 21.Նեմանյա Մատիչ, 22.Վիլիան (17.Մոհամեդ Սալահ, 72), 19.Դիեգո Կոստա

 

Զգուշացում՝ Նաբիլ Բենտալեբ 66՛ (Տ), Պաուլինյու 72՛ (Տ), Հարի Քեյն 90՛ (Տ), Սեսկ Ֆաբրեգաս 82՛ (Չ) ; Մրցավար՝ Ֆիլ Դոուդ (Անգլիա)

 

46

ԳՆԴԱԿԻ %

54

11 (8)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

19 (7)

14

ՏՈՒԳԱՆՔ

10

5

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյան. Մեզ հաջողվել է խաղաղություն ու կայունություն պահպանել մեր երկրում ու տարածաշրջանում:’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» պարտվեց, «Մանչեսթր Սիթին» հաղթեց, «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց (տեսանյութեր)’