‘
Պրեմիեր Լիգայի ակումբներն այս ամառ բավականին մեծ ծախսեր են արել` չեմպիոնության համար պայքարում առաջատար լինելու համար:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արդեն ծախսել է 200 մլն. ֆունտից ավել, մեծամասամբ պաշտպաններ գնելու համար, որպեսզի մոռանա իր առաջին մրցաշրջանը առանց հաղթանակների:
Ժոզե Մոուրինյոն այս ամառ ևս ակտիվ էր տրանսֆերային շուկայում և պորտուգալուցու անձնական գնումների գումարային ցուցանիշն արդեն անցել է մեկ մլրդ. ֆունտի ցուցանիշը:
Սակայն, ո՞ր ակումբներն են ծախսել ավելի շատ գումարներ Պրեմիեր Լիգայի պատմության մեջ:
Ակնայտ է, որ առաջին տեղում «Չելսին» է, որը շնորհիվ Ռոման Աբրամովիչի դրամապանակի ծախսել է արդեն 1,7 մլրդ. ֆունտ:
«Կապույտների» ցուցանիշն է £1,715,242,236, ներառյալ այս ամառվա Տիմուե Բակայոկոյի (40 մլն. ֆունտ) և Ալվարո Մորատայի (65 մլն. ֆունտ) տրանսֆերները: Կարելի է հիշել նաև Ֆերնանդո Տորեսի տեղափոխութոյւնը «Լիվերպուլից» 50 մլն. ֆունտով և Անդրեյ Շևչենկոյի տրանսֆերը 30 մլն. ֆունտով, իսկ Դրոգբայի համար վճարած գումարները նույնպես աստղաբաշխական էին:
«Մանչեսթեր Սիթիի» ամառային ձեռքբերումները, մասնավորապես Քայլ Ուոկերը և Բենջամին Մենդին, թույլ տվեցին թիմին զբաղեցնել երկրորդ տեղը 1,5 մլրդ. ֆունտ ցուցանիշով:
Երրորդը`«Մանչեսթեր Յունայթեդն» է 1,3 մլրդ. ֆունտով: Այս ամառ Ռոմելու Լուկակուն արժեցավ 75 մլն. ֆունտ, իսկ Նեմանյա Մատիչը` 40 մլն. ֆունտ:
Առաջին հնգյակը եզրափակում են «Լիվերպուլը» (1,3 մլրդ. ֆունտ) և «Տոտենհեմը» (1,1 մլրդ. ֆունտ):
Առաջին տասնյակում գտնվում են «Արսենալը», «Նյուքասլը», «Էվերտոնը», «Աստոն Վիլան» և «Վեստ Հեմը», որոնց ցուցանիշները կազմում են 528-ից 831 մլն. ֆունտ:
Աղյուսակի հակառակ կողմում, վերջին տեղում է «Իպսվիչը» 42 մլն. ֆունտով:
«Նոթինգեմ Ֆորեստը», «Ուիմբլդոնը», «Դերբին» և «Շեֆիլդ Ուենսդեյը» ծախսել են ոչ ավել քան 80 մլն. ֆունտ:
Վերջին տասնյակում են նաև «Քովենթրին», «Չարլտոնը», «Նորվիչը», ՔՊՌ-ը և «Ուիգանը», որոնք ծախսել են 150 մլն. ֆունտից քիչ գումար:

‘