‘
Լոնդոնյան «Չելսիի» սեփականատեր Ռոման Աբրամովիչը վաճառքի կհանի իր ակումբի բաժնետոմսերի 20 տոկոսը, որպեսզի ակումբի համար լրացուցիչ ֆինանսավորում ապահովի։
Անցած շաբաթ ակումբի սեփականատերն արդեն հանդիպել է չինացի գործարարների հետ, որոնք պետք է «Սթեմֆորդ Բրիջի» վերակառուցման համար 500 մլն ֆունտ ստեռլինգ ներդնեն և դրա հետ միասին կարող են ընդգրկվել ակումբի տնօրենների խորհրդում։
Այսօր Անգլիայում քննարկում են Ռոման Աբրամովիչի հանդիպումը նավթագազային խոշորագույն CNPC ընկերության ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ դեռևս 2016/17 մրցաշրջանում CNN-ը հաղորդել էր այն մասին, որ «Չելսիի» սեփականատերը կարող է վաճառել բաժնետոմսերի 49 տոկոսը։
Հաղորդվում է, որ 20 տոկոս բաժնետոմսերի վաճառքից Աբրամովիչը կստանա մոտ 440 մլն ֆունտ, իսկ ակումբը շահույթի լրացուցիչ աղբյուր կապահովի նոր հովանավորչական համաձայնագրերից, որոնք խոստանում է կատարել նոր ներդրողը։
‘