‘
Լոնդոնի «Չելսին» իր հարձակվող Ֆերնանդո Տորեսի համար գին է նշանակել, որը կազմում է 18 միլիոն ֆունտ հայտնում է Daily Express-ը:
«Արիստոկրատները» մտադիր են 28-ամյա իսպանացուց բաժանվել առաջիկա ամռանը: Հիշեցնենք, որ «Չելսին» Տորեսին «Լիվերպուլից» 2011թ. հունվարին ձեռք էր բերել 50 միլիոն եվրոյով: Նշվում է, որ Տորեսին ցանկանում են ձեռք բերել «Անժին» եւ «Ատլետիկոն»:
‘