‘«Չելսին» և «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղացին (տեսանյութ)’

1001

Ժամանակից շուտ Անգլիայի չեմպիոն դարձած «Չելսին» հյուրընկալել էր «Լիվերպուլին»: Հանդիպման մեկնարկում «Լիվերպուլի» ֆուտբոլիստները «Չելսիի» համար «չեմպիոնական միջանցք» էին կազմել: 

«Չելսին» բավականին արագ առաջ անցավ հաշվի մեջ. 5-րդ րոպեին Ջոն Թերրին բացեց հաշիվը: Թերրիի համար այս գոլը 39-րդն էր ԱՊԼ-ում, նման ցուցանիշով Թերրին դարձավ մրցաշարի պատմության ընթացքում ամենաշատ գոլեր խփած պաշտպանը: 

Նախքան ընդմիջման գնալը հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը. 44-րդ րոպեին աչքի ընկավ «Լիվերպուլի» լեգենդ Սթիվեն Ջերրարդը: Սթիվենի գոլը ևս նշանակալի էր. նա խփեց ԱՊԼ-ում իր 119-րդ գոլը և մրցաշարի լավագույն ռմբարկուների ցանկում բարձրացավ երկրորդ հորիզոնական` շրջանցելով Մայքլ Օուենին: Այս ցուցանիշով առաջատարը Ռոբի Ֆաուլերն է` 128 գոլ: 

Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ նոր փոփոխություններ չարձանագրվեցին: Այս խաղից հետո «Չելսին» ունի 84 միավոր, իսկ «Լիվերպուլը» 62 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի հինգերորդ հորիզոնականը:

ՉԵԼՍԻԼԻՎԵՐՊՈՒԼ

1-1 (1-1)

MC

 

1-0՝ Ջոն Թերի 5՛, 1-1՝ Սթիվեն Ջերարդ 44՛

 

ՉԵԼՍԻ. 13.Տիբո Կուրտուա, 2.Բրանիսլավ Իվանովիչ, 3.Ֆիլիպե Լուիս, 5.Կուրտ Զումա (24.Գերի Կեյհիլ, 35), 26.Ջոն Թերի, 4.Սեսկ Ֆաբրեգաս, 10.Էդեն Ազար, 12.Ջոն Օբի Միկել, 22.Վիլիան, 36.Ռուբեն Լոֆտուս-Չեկ (21.Նեմանյա Մատիչ, 60), 18.Լոիկ Ռեմի (23.Խուան Կուադրադո, 84)

ԼԻՎԵՐՊՈՒԼ. 22.Սիմոն Մինյոլե, 2.Գլեն Ջոնսոն, 6.Դեյան Լովրեն, 37.Մարտին Շկրտել, 8.Սթիվեն Ջերարդ (21.Լուկաշ Լեյվա, 79), 10.Ֆելիպե Կոուտինյո, 14.Ջորդան Հենդերսոն, 20.Ադամ Լալանա (33.Ջորդան Իբե, 71), 23.Էմրե Ջան, 9.Ռիկի Լամբերտ (48.Sinclair, 68), 31.Ռահիմ Ստերլինգ

 

Զգուշացում՝ Սեսկ Ֆաբրեգաս 2՛ (Չ), Բրանիսլավ Իվանովիչ 43՛ (Չ), Ջոն Օբի Միկել 58՛ (Չ), Ֆիլիպե Լուիս 82՛ (Չ), Ադամ Լալանա 20՛ (Լ), Մարտին Շկրտել 26՛ (Լ), Ռիկի Լամբերտ 29՛ (Լ)
Մրցավար՝ Անդրե Մարիներ (Անգլիա)

 

48

ԳՆԴԱԿԻ %

52

8 (3)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

14 (4)

13

ՏՈՒԳԱՆՔ

11

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘Վան Գալը «Յունայթեդ»-ի 10 ֆուտբոլիստի տուգանել է ընթրիքից 1 րոպե ուշանալու համար’
Հաջորդ հոդվածը‘Իսկո. «Մեր բախտը չբերեց, բայց «Ռեալը» պետք է մինչև վերջ պայքարի»’