«Չելսիում» Փոթերին փոխարինեց Սալթորը

360

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացրել է 47-ամյա անգլիացի Գրեմ Փոթերին։ Ժամանակավոր պաշտոնակատար կլինի 42-ամյա իսպանացի Բրունո Սալթորը, որը Փոթերի օգնականն էր։ Սալթորը մարզչական կարիերայում առաջին անգամ երկրորդ մարզիչ էր եղել լոնդոնյան ակումբում։ Նա չունի գլխավոր մարզիչի փորձ։

Փոթերը 2022թ․ սեպտեմբերին փոխարինել էր գերմանացի Թոմաս Տուխելին, որն այժմ Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչն է։ Փոթերի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2027թ․ հունիս։

Գլխավոր մարզիչի պաշտոնանկության լուրից թիմի ֆուտբոլիստները շոկի մեջ են, հաղորդում է The Telegraph-ը՝ նշելով, որ շատերն իրենց գործակալներին հանձնարարել են ամռանը գտնել այլ ակումբներ տեղափոխվելու տարբերակներ։

Պրեմիեր լիգայի 28 խաղից հետո «Չելսին» 38 միավորով 11-րդն է։

Նախորդ հոդվածը«Ռեալն» ընտրություն կկատարի Պոչետինոյի եւ Ռաուլի միջեւ
Հաջորդ հոդվածըՄայամի․ Կվիտովան եզրափակիչում ուժեղ էր Ռիբակինայից