‘«Չելսի»-ի լեգենդը՝ Մեսսիի մասին’

959

«Չելսի»-ի լեգենդ Դենիս Վայսը ցանկություն է հայտնել «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսիին տեսնել Պրեմիեր Լիգայի ակումբներից մեկում:

«Ֆանտաստիկ կլիներ, եթե դա իրականություն դառնար: Մեսսին մեծ հաջողություններ կգրանցեր անգլիական ֆուտբոլում: Նա իսկապես հզոր ֆուտբոլիստ է, ով կարողանում է իր ողջ ներուժը ցուցադրել խաղադաշտում: Զիդանը նույնպես այդպես է կարծում»,- Վայսի խոսքերն է մեջբերում Express Sport-ը:

Հիշեցնենք, որ արգենտինացի ֆուտբոլիստն իր ակումբային ամբողջ կարիերան անցկացրել է կատալոնական ակումբում, որի կազմում նվաճել է բոլոր հնարավոր տիտղոսները:

Նախորդ հոդվածը‘Ֆաբրեգասը կարող է տեղափոխվել Ֆրանսիա’
Հաջորդ հոդվածը‘Ինչո՞ւ Ժոզե Մոուրինյոն պաշտոնանկ արվեց’