‘
«Չելսի»-ի կիսապաշտպան Վիկտոր Մոզեսը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մտադիր է հեռանալ լոնդոնյան ակումբից:
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, 27-ամյա ֆուտբոլիստը դժգոհ է ոչ բավարար խաղաժամանակից: Աղբյուրի համաձայն՝ «Չելսի»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարին առանձնապես մեծ հույսեր չի կապում նիգերիացի ֆուտբոլիստի հետ և պատրաստ է հրաժարվել նրա ծառայություններից:
Նշենք, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մոզեսը խաղադաշտում ընդամենը 10 րոպե է անցկացրել:
‘