‘
«Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան շարունակում է չժամանել թիմի մարզումներին: Այս մասին հաղորդում է BBC-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ բելգիացի դարպասապահն արդեն երկրորդ անընդմեջ մարզումն է բաց թողել:
Ֆուտբոլիստի նման պահվածքը դժգոհություն է առաջացրել «ազնվականներ»-ի ղեկավարության մոտ և վերջիններս մտադիր են 200 հազար ֆունտով տուգանել դարպասապահին:
Հիշեցնենք, որ Կուրտուայի ծառայություներով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը, որը ամեն գնով ցանկանում է թիմ հրավիրել խաղացողին:
‘