‘
Եթե տակտիկական պայքարի սիրահար եք, ապա բարի գալուստ Լոնդոն, որտեղ այսօր միմյանց դեմ կպայքարեն Անտոնիո Կոնտեի և Ժոզե Մոուրինյոյի թիմերը: Այս երկու ակումբներին էլ միավորներն անհրաժեշտ են օդի պես, այնպես որ պայքարն անզիջում է լինելու:
«Ազնվականները» առաջնության մեկնարկին մի թեթև նահանջեցին: Խաղի վրա բացասական ազդեցություն թողեցին նաև Դիեգո Կոստային հեռանալն ու Կանտեի ժամանակավոր բացակայությունը: Մորատան դեռևս իր համաերկրացուն չի կարողանում լիարժեքորեն փոխարինել, իսկ պաշտպանությունն առանց կենտրոնի ֆրանսիացի պահապանի, շատ խոցելի է: Հենց այս ամենով են պայմանավորվում կորցրած միավորները: «Ուոթֆորդի» (4:2) և «Բորմունտի» (1:0) հետ խաղերում տարած հաղթանակները օգնեցին «Չելսիին» մի փոքր առաջ շարժվել մրցաշարային աղյուսակում և բարելավվել իրենց դիրքը: Հիմա թիմը գտնվում է 4-րդ հորիզոնականում և 9 միավոր զիջում առաջատարին՝ «Մանչեսթր Սիթիին»: Կոնտեի թիմը հաջող է գործում սեփական դաշտում, հատկապես «Մանչեսթր Յունայթեդի» հետ խաղերում: Վերջին անգամ մանկունյանցիներին հաջողվել է Լոնդոնում «Չելսիին» հաղթել 5 տարի առաջ:

Եթե հաշվի չառնենք տարօրինակ և անսպասելի պարտությունը «Հադերսֆիլդից» (1:2), ապա կարելի է խոսել որոշակի կայունության մասին, որն այս տարի ձեռք է բերել «Յունայթեդը»: Իհարկե, հեռավորությունը «Սիթիից» արդեն 5 միավոր է և այն կարող է ավելանալ, սակայն առաջնությանը դեռ երկար ժամանակ կա և, անկասկած, հնարավորություն կստեղծվի առաջ անցնել առաջատարից: Անցած տուրում «կարմիր սատանաները» հաղթեցին «Տոտենհեմին» (1:0)՝ իրենց անմիջական մրցակցին: Հիմա կփորձեն նույնն անել «Չելսի»- ի հետ, առավել ևս, որ լոնդնցիններն այսօր այնքան էլ լավ մարզավիճակում չեն: Մաուրինյոն կարողանում է համբերատար լինել, գրագիտորեն կառուցել պաշտպանությունը և հույսը դնել 1-2 պահի վրա:

Այդ խաղը կարող է որոշիչ լինել չեմպիոնի տիտղոսի համար պայքարում, իսկ Անտոնիո Կոնտեի և Ժոզե Մոուրինյոյի հանդիպումը կարող է դառնալ մարզիչների հերթական ընդհարման հարթակը։ Իհարկե, Մոուրինյոն առաջին անգամ չէ, որ ընդհարվում է այլ թիմերի մարզիչների հետ։ Այս մրցաշրջանում նա արդեն առանձնացել է այդ առումով, բայց նա և Կոնտեն միակ մարզիչները չեն, Անգլիայի այսպես կոչված «մեծ վեցյակի» ներկայացուցիչներից, որոնք փոխանակվել են սուր հայտարարություններով։
![]()
Չեմպիոնական տիտղոսի համար պայքարում հակառակորդին «խայթելու» ցանկությունը կարծես թե դարձել է ավանդույթ, որը ներքին առաջնությունում հաղթելու պայմաններից մեկն է դարձել։ Ներկայացնում ենք այս մրցաշրջանի ընդհարումներից մի քանիսը և դրանց պատճառները։ «Յունայթեդի» գլխավոր մարզիչն արտահայտվել էր իր գործընկերոջ մասին 2016 թվականի հոկտեմբերին, երբ զիջել էր իր նախկին թիմին 0:4 հաշվով։ Կոնտեն շատ բուռն էր տոնում հաղթանակը և Մուորինյոն ասել էր, որ Կոնտեն ստորացնում է իրեն։ Այդ արտահայտությունը դարձավ ««Յունայթեդի» ծախսերի, անազնիվ կարմիր քարտերի և որ թիմն է իրականաում ավելի շատ պաշտպանվում» հետագա ամիսների թեման։ Հոկտեմբերին կրքերը կրկին բորբորքվեցին, երբ Մոուրինյոն ուշադրություն դարձրեց Կոնտեի վրա, երբ վերջինս բողոքում էր վնասվածների համար։ «Մյուս մարզիչներն անընդհատ լալիս են, երբ ֆուտբոլիստը վնասվածք է ստանում։ Եթե ես ցանկանայի լաց լինել, ապա դա տևելու էր հինգ րոպե, բայց ես չեմ պատրաստվում այդպես անել»։
Կոնտեն պատասխանեց Մոուրինյոյին, խորհուրդ տալով վերջինիս կենտրոնանալ իր թիմի գործերի վրա։ Անցած տարի «Յունայթեդը» խաղում էր Լիվերպուլում հոկտեմբերին և այս տարի նույնպես խաղը կայացավ հոկտեմբերին։ Ինչպես և անցած տարի, խաղը հիասթափեցրեց։

Դավիդ դե Խեան փայլուն սեյվ կատարեց Ժոել Մատիպի հարվածից հետո, իսկ Սիմոն Մինյոլեն փրկեց «Լիվերպուլին» Ռոմելու Լուկակուի հարվածից հետո։ Ամբողջ խաղն ընթացավ «Լիվերպուլի» առավելությամբ։ Մոուրինյոյին քննադատել էին շատ պաշտպանողական կազմ ընտրելու համար, ի պատասխան այդ հարցադրմանը պորտուգալացին մեղադրեց Կլոպին չափից ավելի զգուշավոր լինելու համար։ Կլոպը միանգամից արձագանքեց. «Մենք չենք կարող անմիտ խաղալ այդքան տարիներ տիտղոս չունենալով։ Փորձում եք գրոհել, մենք նահանջում ենք», — ասել է Կլոպը Մոուրինյոյի մարտավարության մասին։ Համենայնդեպս, մարզիչներն ավելի հետաքրքիր էին, քան խաղը։
‘