‘«Չելսի»-«Մանչեսթր Սիթի». Խաղից առաջ’

2564

Թեև  «Մանթչեսր Սիթի»-ի խաղը վերջին ժամանակներս  հիացնում է բոլորին, այնուհանդերձ քաղաքաբնակների հիասքանչ հարձակումները մի տեսակ ուշադրությունից դուրս են մնացել: Գուցե պատճառն այն է, որ այս թիմի հակառակորդները մինչ այս պահը  ուժեղագույնների շարքից չէին: Լավագույն 6 թիմերի շարքից  «կապույտ լուսինը» հաղթել է «Լիվերպուլին»: Բայց եթե անկեղծ լինենք, «կարմիրները» ոչ մի բանով չէին զիջում «Սիթիին» մինչև այն պահը, երբ  դաշտից հեռացրին Սադիո Մանեին: Միևնույն ժամանակ, քաղաքաբնակների պաշտպանությունը չի դադարում հնարավորություններ նվիրել հակառակորդին, միայն Էդերսոնի հաջող խաղն է Գվարդիոլայի թիմին փրկել գոլերից:

 

Կադրային խնդիրները նույնպես մանչեսթրյան հյուրերի օգտին չեն: Բենջամին Մենդին, ով այդքան սիրվեց երկրպագուների կողմից, վնասվածք ունի և մի երկու ամսով (գուցե ավելի)  միացել է հիվանդասենյակի անդամներին: Սերխիո Ագուերոն Ամստերդամում  վթարի է ենթարկվել, որի արդյունքում վնասվածք է ստացել:  Եվ կրկին հիվանդասենյակ է ուղևորվել Վենսան Կոմպանին: Թիմի ավագն ու պաշտպանության առաջատարը մկանային լուրջ վնասվածք է ստացել և վերականգնման ժամկետները դեռևս հայտնի չեն:

Իսկ ի՞նչ կարելի է ասել «Չելսիի» մասին: «Կապույտների» ճամբարում որակազրկման վերջին խաղը կանցկացնի Դավիդ Լուիսը  (կարմիր քարտ էր ստացել «Արսենալի» հետ խաղի ժամանակ): Դեռևս պատրաստ չէ խաղալու Դենի Դրինկուոթերը, սակայն այս ֆուտբոլիստը թիմի համար լուրջ կորուստ չի կարող համարվել, քանի որ դեռևս ոչ մի հանդիպում չի անցկացրել «կապույտների» կազմում: Կասկածներ կան՝ արդյո՞ք հասցրել են վերականգնվել Պեդրոն և Ալվարո Մորատան, թեև վերջինիս պետք է սպասել պահեստայինների նստարանին:

Այս 2 թիմերն էլ բավականաչափ հոգնած են, խաղում են ծանր ժամանակացույցով և դժվարին հանդիպումներ են անցկացրել Չեմպիոնների լիգայում:.

Հետաքրքրական փաստեր

— «Չելսին» անցած  մրցաշրջանում 2 անգամ հաղթել է «Սիթի»-ին (3:1, 2:1):

— «Կապույտները»  պարտվել են Մանչեսթի Սիթիի դեմ անցկացրած վերջին 7 հանդիպումներից միայն 1-ում (В4 Н2):

— Պեպ Գվարդիոլան 7 անգամ որպես մարզիչ դուրս է եկել «Չելսիի» դեմ և ոչ մի անգամ չի հաղթել (Н4 П3):

— «Սիթին» ԱՊԼ-ի  վերջին 3 հանդիպումներում խփել է 16 գոլ և 14 հանդիպումներում անընդմեջ հաղթանակներ է տոնել:.

— «Մանչեսթր Սիթի»-ի հաշվին 6 տուրից հետո գրանցվել է 21 միավոր: Միայն «Նյուքասլը» (1994/1995) և «Մանչեսթր Յունայթեդն» են  (2011/2012) այս փուլում ունեցել ավելի շատ խփած գնդակ(22 գոլ), սակայն թիմերից և ոչ մեկը տիտղոս չի նվաճել:

Նախորդ հոդվածը‘Մոնտելա. Անչելոտին կարող է վերադառնալ «Միլան» և դառնալ իմ օգնականը ‘
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Հայաստանում կոռուպցիա չկա’