‘«Չելսի»-ն կարող է Ալեգրիին 4 տարվա պայմանագիր առաջարկել’

918

«Յուվենտուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին դարձել է «Չելսի»-ի գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն, հայտնում է Calciomercato.com-ը:

Հաղորդվում է, որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը դիտարկում է իտալացի մասնագետի հետ 4 տարվա պայմանագիր կնքելու տարբերակը: Աղբյուրի համաձայն, իտալացուն պայմանագիր կառաջարկվի մրցաշրջանի համար 7,5 մլն եվրո աշխատավարձով:

Նախկինում «Չելսի»-ի գլխավոր մարզչի թեկնածուներ էին համարվում Դիեգո Սիմեոնեն և Խորխե Սամպաոլին: Ակումբը կարող է հրավիրել նաև «Լեսթեր»-ի գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիին:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյան. «Սա ֆուտբոլ է. մի օր երեք գոլ ես խփում, մեկ ուրիշ օր՝ ոչ մի»’
Հաջորդ հոդվածը‘Վան Գալը գոհ է, որ Գվարդիոլան գլխավորելու է «Մանչեսթեր Սիթին»’