‘
Լոնդոնի «Չելսի»-ն հայտնել է թիմի դարպասապահ Տիբո Կուրտուայի հրաժարագնի չափը:
Ինչպես տեղեկացնում է Le 10-ը, «ազնվականներ»-ը պատրաստ են հրաժարվել 26-ամյա դարպասապահից, եթե վերջինիս տրանսֆերի համար ակումբները վճարեն 50 միլիոն եվրոյից ավելի:
Ավարտված մրցաշրջանում Կուրտուան «Չելսի»-ի կազմում մասնակցել է 46 հանդիպման և բաց թողել 47 գնդակ:
Նշենք, որ Կուրտուայի տրանսֆերի ձեռքբերման հիմնական հավակնորդը Մադրիդի «Ռեալ»-ն է:
‘