‘
Լոնդոնի «Չելսի»ն ու Դորտմունդի «Բորուսիա»-ն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող են հետաքրքիր գործարք իրականացնել: Այս մասին հաղորդում է Mail on Sunday-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը կարող են փոխանակվել ֆուտբոլիստների տրանսֆերներով: Մասնավորապես անգլիական գրանդը պատրաստ է զիջել հարձակվող Ալվարո Մորատայի տրանսֆերը, եթե գերմանացիները հակառակ ուղղությամբ ուղարկեն կիսապաշտպան Քրիստիան Պուլիշիչին:
Հարկ է նշել, որ «Բորուսիա»-ն իր հերթին հարձակվողի կարիք ունի, քանի որ Միշի Բատշուային «իշամեղուներ»-ի կազմում հանդես է գալիս վարձավճարով:
‘