‘
«Չելսի»-ն մտադիր չէ երկարաձգել վարձակալության ժամկետը «Յուվենթուս»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի հետ, տեղեկացնում է Marca-ն:
Աղբյուրի փոխանցմամբ, «ազնվականներ»-ի այդ որոշումը պայմանավորված է արգենտինացու ներկայի մարզավիճակով:
Այսպիսով, մեծ է հավանականությունը, որ 31-ամյա ռմբարկուն մրցաշրջանի ավարտին կվերադառնա Թուրին:
Նշվում է, որ այնուամենայնիվ, թուրինյան ակումբը հույսեր չի կապում Իգուաինի հետ ու նախատեսում է նրա համար նոր ակումբ գտնել:
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Պիպիտա»-ն մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 3 գոլի հեղինակ:
‘