‘
Արգենտինացի դարպասապահ Վիլի Կաբալյերոն, ով, ամենայն հավանականությամբ, այս ամռանը կլքի «Մանչեսթեր Սիթի»-ն, հայտնվել է Լոնդոնի «Չելսի»-ի ուշադրության կենտրոնում:
The Independent-ը հայտնում է, որ «ազնվականներ»-ը 35-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են որպես Ասմիր Բեգովիչին փոխարինող, որը վերջերս տեղափոխվել էր «Բորնմուտ»: Կաբալյերոն Լոնդոն կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակում:
Ավարտված մրցաշրջանում արգենտինացի դարպասապահը մասնակցել է 17 հանդիպման, որոնցից 6-ում գնդակ բաց չի թողել:
‘