‘Չեխիահայերը Սերժ Սարգսյանին կոչ են արել «վերջ տալ օլիգարխիային և հեռանալ»’

3120

Չեխիայում ապրող հայերը նախագահ Միլոշ Զեմանի նստավայրի մոտ, որտեղ տեղի էր ունենում վերջինիս հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ, հունվարի 30-ին կազմակերպված ակցիայի ընթացքում իրենց բողոքն են արտահայտել Հայաստանում տիրող գործազրկության, բնակչության արտահոսքի և սահմաններում տեղի ունեցող կրակահերթերի առնչությամբ:

Պրագայի հայերը Սերժ Սարգսյանին դիմավորել են «Սերժիկ հեռացիր», «Մենք դեմ ենք Մաքսային միությանը», «Վերջ տվեք օլիգարխիային» պաստառներով: Մեր հայրենակիցները համոզված են, որ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ Սերժ Սարգսյանի կողմից անձամբ, առանց հանրապետության բնակչության կարծիքը հարցնելու, կայացրած որոշումն անընդունելի է և հակասահմանադրական:

Սարգսյանը չորեքշաբթի օրվանից գտնվում է Պրահայում: Համաձայն Հայաստանի և Չեխիայի միջև ստորագրված համաձայնագրի, երկու երկրների միջև համագործացությունը կզարգանա տնտեսական, արդյունաբերության, հանցագործությունների դեմ պայքարի, առողջապահության, արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման և այլ ոլորտներում : Նախագահ Զեմանն ընդունել է գործարարների մեծ խմբով Հայաստան այցելելու Սերժ Սարգսյանի հրավերը: 

Լուսանկարը՝ «Հայկական Վերածնունդ Պրահա» ֆեյսբուքյան էջից

Նախորդ հոդվածը‘ Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնությունը կոչով դիմել է բոլոր գործատուներին’
Հաջորդ հոդվածը‘Կենտրոնում եւ Էրեբունիում մինչեւ վաղը առավոտյան ջուր չի լինի ‘