‘
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը դադարել է հեռավոր իրականություն լինել եվրոպացիների համար ու սպառնալիք է ներկայացնում խաղաղությանն ու կայունությանը Եվրոպայում, հայտարարել է Չեխիայի արտգործնախարար Լուբոմիր Զաորալեկը:
«Բարդ ժամանակներ են վրա հասել. հաստատվում են այն մտավախությունները, որոնք երկար ժամանակ առկա էին՝ «Իսլամական պետության» հետ կապված,- ընդգծել է նախարարը:- Տեղի է ունեցել այն (ահաբեկչական հարձակումը Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրության վրա), ինչը կանխորոշում է ապագան»:
Զաորալեկի կարծիքով՝ եվրոպական երկրների համար սպառնալիքի գլխավոր աղբյուրը ռազմաճակատի գծից ԻՊ-ի գրոհայինների վերադարձն է, ինչի կապակցությամբ Եվրոպայում որոշ ժամանակ անհամեմատ կաճի հատուկ ծառայությունների ակտիվությունը: Փոխանցում է ТАСС-ը:
‘