‘
Չեխիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը լքեց իր պաշտոնը, տեղեկացնում է Championat.com-ը:
48-ամյա մասնագետը հրաժարականի դիմում է ներկայացրել երեկ Իտալիայի ազգային հավաքականից կրած պարտությունից հետո, որը զրկեց նրանց ԱԱ 2014-ում հայտնվելու բոլոր հնարավորություններից: Հիշեցնենք, որ նախորդ խաղում չեխերը սեփական հարկի տակ պարտվել էին Հայաստանի ընտրանուն:
‘