‘
Ապրիլի 14-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև:
Բանաձևը, վկայակոչելով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից 1948թ. դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի» մասին կոնվեցիան, Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրների օրենսդիր ու գործադիր մարմինների, ինչպես նաև՝ միջազգային կազմակերպությունների որոշումները, դատապարտում է ցեղասպանությունների ժխտումը:
Բանաձեւի ամբողջական տեքստի թարգմանությունը հրապարակվել է ԱԳՆ կայքում:
‘