‘
Ֆուտբոլի Չեխիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Կարել Յարոլիմը հրապարակել է թիմի ընդլայնված կազմը Հայաստանի եւ Հյուսիսային Իռլանդիայի դեմ առաջիկա հանդիպումներին, հաղորդում է Չեխիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը:
Դարպասապահ. Դրոբնի («Վերդեր»), Կուբեկ («Սպարտա»), Վացլիկ («Բազել»):
Պաշտպաններ. Գեբրե Սելասիե («Վերդեր»), Կադերաբեկ («Հոֆենհայմ»), Կադլեց («Սպարտա»), Կալաս («Ֆուլհեմ»), Պուդիլ («Շեֆիլդ Ուենսդեյ»), Սիկորա («Սլովան»), Նովակ («Միտյուլանդ»), Պոկորնի («Վիկտորիա»), Սուխի («Բազել»):
Կիսապաշտպաններ. Դարիդա («Հերտա»), Ֆրիդեկ, Շուրալ, Դոչկալ (բոլորը՝ «Սպարտա»), Կոպից («Վիկտորիա»), Կրեյչի («Բոլոնիա»), Պավելկա («Կասիմփաշա»), Սկալակ («Բրայտոն Էդն Հոուվ Ալբիոն»), Ռադա («Մլադա»):
Հարձակվողներ. Կադլեց («Միտյուլանդ»), Նեցիդ («Բուրսասպոր»), Շկոդա («Սլավիա»), Վիդրա («Ուոթֆորդ»):
Չեխիա — Հայաստան ընկերական հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 31-ին, աշխարհի առաջնության ընտրական փուլի Չեխիա — Հյուսիսային Իռլանդիա հանդիպումը սեպտեմբերի 4-ին է:
‘