‘Չեխիայի նախագահը ամերիկյան գարեջուրն անվանել է կեղտոտ ջուր’

955

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Ղազախստանի գործարարներին առաջարկել է զարգացնել համատեղ գարեջրագործությունը: Նման հայտարարությամբ Չեխիայի Հանրապետության ղեկավարը հանդես է եկել Աստանայում ղազախա-չեխական բիզնես-ֆորումում, փոխանցել է Интерфакс-ը:

Իր ելույթում 70-ամյա Զեմանը հիացմունքով է արտահայտվել չեխական արտադրանքի տարբեր տեսակների մասին՝ հատկապես նշելով գարեջրագործությունը: «Մենք այստեղ (Ղազախստանում) արդեն գարեջրի մի քանի գործարան ենք կառուցել: Մենք ունենք հիանալի ինքնաթիռներ, ավտոմեքենաներ և այլ ապրանքներ, բայց մի մոռացեք, որ չեխական գարեջուրն աշխարհում ամենալավ գարեջուրն է: Ամերիկյան ոչ մի ընկերություն, որը գարեջրի փոխարեն՝ ինչ-որ կեղտոտ ջուր է առաջարկում, չի կարող մրցակցել մեզ հետ»,- նշել է Զեմանը:

Աստանայի բիզնես-ֆորումին մասնակցել է նաև երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որը ցանկացել է իր չեխ գործընկերոջից ճշտել, թե նա ինչ կարծիքի է գերմանական գարեջրի մասին: Միլոշ Զեմանը պատասխանել է, որ չեխական գարեջուրն ավելի լավն է:

Զեմանը ակտիվ տնտեսական համագործակցություն է պահպանում ոչ միայն Ղազախստանի, այլև Ռուսաստանի հետ: Վերջին ամիսներին նա բազմիցս արտահայտվել է Ռուսաստանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների դեմ՝ ընդգծելով, որ այսօրվա դրությամբ ոչ թե ուկրաինական ճգնաժամն է իրենից վտանգ ներկայացնում, այլ «Իսլամական պետությունը»: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Աֆղանստանում վոլեյբոլի հանդիպման ժամանակ ահաբեկչության արդյունքում զոհվել է 50 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Անգլիացի հոկեյիստները լրիվ մերկացել են՝ ի նշան բողոքի սպորտում հոմոֆոբիայի դեմ’