‘
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը Անվտանգության և տեղեկատվության ծառայության ղեկավարՄիխալ Կոուդելկային հանձնարարել է ստուգել երկրում «Նովիչոկ» նյարդակաթվածահարող նյութի հնարավոր արտադրության վարկածը:
Երկուշաբթի Միլոշ Զեմանն ընդունել է երկրի պաշտպանության նախարար Կառլ Շլեխտովին և Անվտանգության ծառայության ղեկավար Կոուդելկային: Նրանք քննարկել են քիմիական գրոհը Սոլսբերիում, որի համար Բրիտանիան և այլ երկրներ մեղադրում են Ռուսաստանին, ինչպես նաև, ի նշան համերաշխության Լոնդոնի հետ՝ ռուսաստանցի երեք դիվանագետների արտաքսումը Չեխիայից, ինչի մասին նախորդ օրը հայտարարել է չեխ վարչապետ Անդրեյ Բաբիշը:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայցուցիչ Մարիա Զախարովան մարտի 17-ին «Россия 24» հեռուստատեսության եթերում թվարկել են այն երկրները, որտեղ կարող էր արտադրվել «Նովիչոկ» թունաքիմիկատը՝ «Մեծ Բրիտանիա, Սլովակիա, Չեխիա, ԱՄՆ-ը՝ հարցական է»:
Ի պատասխան՝ Չեխիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Պրահայում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զմեևսկուն, որպեսզի նա բացատրություններ տա «կեղծ հայտարարության» կապակցությամբ:
Փոխանցում է newsru.com-ը:
‘