Չեխիայի նախագահը նոր վարչապետ է նշանակել՝ ապակե վանդակում նստած

123

Չեխիայի նոր վարչապետ է պաշտոնապես նշանակվել Պյոտր Ֆիալան։

Նշանակման արարողությունն անցկացրել է, ինչպես և նախատեսված է սահմանադրությամբ, երկրի նախագահը։

Նախագահ Միլոշ Զեմանը հիվանդ է կորոնավիրուսով, ինքնամեկուսացման մեջ է, ուստի նրա նստավայրում անցկացված միջոցառման ժամանակ նա օրգանական ապակուց պատրաստված վանդակում է նստած եղել։

Չեխիայում մտցված կանոնների համաձայն՝ կորոնավիրուսով վարկվածները պետք է երկու շաբաթ ինքնամեկուսացման մեջ լինեն։

Զեմանին արարողության դահլիճ են բերել հաշմանդամի անվասայլակով։ Նա կորոնավիրուսով վարակվել է այն բանից հետո, երբ վերակենդանացման բաժնում էր հայտնվել և հիվանդանոցում էր եղել երկար ժամանակ՝ կորոնավիրուսի հետ կապ չունեցող պատճառներով։

77-ամյա նախագահն անցյալում մոլի ծխող է եղել, չարաշահել է ալկոհոլը և հիվանդ է շաքարախտով։

Չեխիայի սահմանադրության համաձայն՝ նախագահը հիմնականում արարողակարգային ֆիգուր է, սակայն հենց նա է նշանակում նոր վարչապետին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՀԱՀ-ի նախագահը պահանջում է արդար բաշխել պատվաստանյութերն աշխարհում
Հաջորդ հոդվածըՄի՞թե ընթրիքին պանիր ուտելը տարօրինակ երազներ տեսնելու պատճառ է