‘
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում այրել է հսկայական կարմիր կիսավարտիքը: Տեսագրությունը հրապարակել է Politika 24 կայքը:
Զեմանը հայտարարել է, որ քաղաքականությունը պետք է վարել կարծիքների փոխանակման մակարդակում, այլ ոչ թե ներքնազգեստի: Նա շեշտել է, որ «քաղաքականությունում կեղտոտ սպիտակեղենի» ժամանակներն անցել են:
Ակցիան տեղի է ունեցել հրշեջների ներկայությամբ:
Նշվում է, որ 2015 թ. մի արտ-խումբ, Զեմանի քաղաքականության դեմ բողոքի ակցիայի շրջանակներում, կարմիր կիսավարտիք էր կախել պետության ղեկավարի նստավայրը հանդիսացող ամրոցում՝ նախագահական դրոշի տեղում: Այդ պերֆորմանսի միջոցով նկարիչներն ուզեցել էին ասել, որ նախագահը «ոչնչից չի ամաչում»:
Փոխանցում է gazeta.ru-ն:
‘