Ռազմական հակամարտությունն Ուկրաինայում կավարտվի նրա փլուզմամբ, իսկ Արևմուտքն այդ հակամարտության մեջ ավելի ու ավելի կներգրավվի, հայտարարել է Չեխիայի ռազմական հետախուզության նախկին ղեկավար, գեներալ Անդոր Շանդորը Mysl Polska պարբերականին տված հարցազրույցում։
«Բոլորն ասում են, որ տոտալ պատերազմը Ռուսաստանի հետ ոչ մեկի շահերից չի բխում։ Ողջ պատմության ընթացքում մենք տեսել ենք հակամարտություններ, որոնց մեջ ոչ մի երկիր չի ցանկացել ներգրավվել, բայց, ի վերջո, դա արել են։ Վախենամ՝ մենք ավելի ու ավելի կներգրավվենք այս հակամարտության մեջ։ Մենք լսում ենք, որ Կիևն ասում է, թե իրենք այս պատերազմը մղում են, որ նույնիսկ մեզ պաշտպանեն ռուսներից։ Ես դրան համաձայն չեմ»,- ասել է գեներալը։
«Վախենամ՝ հակամարտությունն Ուկրաինայում պատերազմ է, որը կավարտվի Ուկրաինայի քայքամամբ, ծանր կորուստներով ու փլուզումներով։ Աշխարհում ևս մի սառեցված հակամարտություն կստեղծվի, որը շատ խնդիրներ կառաջացնի Եվրոպայի այն հատվածում, որտեղ մենք ենք ապրում»,- նշել է Շանդորը։
Այնուհանդերձ, գեներալի կարծիքով՝ այդ դեպքում էլ «Ռուսաստանը, նախկինի պես, միավորող գործոն կմնա Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների համար»։
Փոխանցում է ria.ru-ն։