‘Չեխիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը’

592

Այսօր Չեխիայում սկսվում է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Առաջին փուլին մասնակցում էին 9 թեկնածուներ: Երկրորդ փուլ են անցել նախկին վարչապետ, 68-ամյա Միլոշ Զեմանը, ով ստացել է ձայների 24,2 տոկոսը, և փոխվարչապետ, ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգը, ով Զեմանից հետ է մնում ընդամենը 0,8 տոկոսով:

Այսօր երկու թեկնածուներին աջակցում են էլեկտորատի գրեթե հավասար հատվածներ, ինչը լարվածություն կհաղորդի ընտրություններին և դրանց արդյունքը գրեթե անկանխատեսելի կդարձնի:

Ներկա ընտրությունները դարձել են Չեխիայի առաջին համազգային ուղիղ ընտրությունները: Մինչ այդ նախագահին ընտրում էին խորհրդարանի երկու պալատների պատգամավորները:

Գործող նախագահ Վացլավ Կլաուսի լիազորությունների ժամկետն սպառվում է մարտին, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքական ավիաուղիների ինքնաթիռը կայծակնահարվել է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բաքվում մեկնարկում է Եվրասիայի ռազմական կարգավիճակ ունեցող իրավապահ մարմինների ասոցիացիայի հիմնադիր կոնֆերանսը’