Երկարացվել է քաղաքացիներին վիզա տրամադրելու արգելքի ժամկետը

444

Չեխիայի կառավարությունը հավանություն է տվել ազգային արտաքին գործերի նախարարության որոշմանը՝ երկարացնել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին վիզա և կեցության վկայական տրամադրելու արգելքի ժամկետը մինչև 2023 թ․ մարտի վերջը։

«Այդ քայլը պետք է ծառայի Չեխիայի Հանրապետության արտաքին քաղաքական շահերին՝ Ուկրաինայի տարածքում զինված հակամարտության կապակցությամբ»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ վիզաներ և կեցության վկայականներ տալու արգելքը պետք է սաստկացնի ճնշումը Ռուսաստանի և Բելառուսի վրա և ամրացնի Չեխիայի անվտանգությունը։

Ազգային և շենգենյան վիզաների տրամադրումը Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին դադարեցվել է փետրվարի 24-ից հետո։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայի սահմանապահները ձերբակալել են Գյուլենի ազգականուհուն
Հաջորդ հոդվածըԱշխատակիցը կորցրել է USB-կրիչը՝ 460 հազար բնակչի տվյալներով